Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցել
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին 20 տարվա արդյունավետ համագործակցության համար։
«Համատեղ իրականացվող ռազմավարությունների ու ծրագրերի արդյունքում մի շարք ձեռքբերումներ են արձանագրվել։ 1990-ականների համեմատ զգալիորեն կրճատվել է մանկական մահացությունը, 2006թ-ին Հայաստանը ճանաչվել է որպես կերակրի աղի համընդհանուր յոդացման միջոցով յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը ապահովող երկիր, 1995թ-ից հանրապետությունում չի արձանագրվել պոլիոմիելիտի, իսկ 2007-ից` կարմրուկի որևէ դեպք»,-ասաց նախարարը։
Նա նաև ներկայացրեց, որ Հայաստանում գրեթե 2 անգամ նվազել են մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները, ինչը վկայում է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում զգալի առաջընթացի մասին:
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իմունականխարգելման ոլորտում արձանագրված լուրջ հաջողությունները` պատվաստումներում ընդգրկվածության մեծ ծածկույթ, նոր և առավել արդյունավետ պատվաստանյութերի ներդրում, հիվանդացության կտրուկ նվազում:
Միաժամանակ նախարարն իր մտահոգությունը հայտնեց երկրի տնտեսական ցուցանիշների աճով պայմանավորված` առաջիկայում ԳԱՎԻ-ի աջակցությունը կասեցնելու կապակցությամբ։
«ԳԱՎԻ-ի աջակցությունը եկարաձգելու խնդիրը ես բարձրացրել եմ նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ունեցած հանդիպումների ժամանակ»,-ասաց Արմեն Մուրադյանը` փաստարկներով հիմնավորելով, որ կասեցումը կարող է վտանգել տարիների քրտանաջան աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը ևս բարձր գնահատեց անցած տարիների համատեղ աշխատանքը։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը միշտ էլ հաճույքով է համագործակցում իր ռազմավարական գործընկեր առողջապահության նախարարության հետ։ Ուրախ եմ, որ Ձեր երկրում հատկապես վերջին 10 տարում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել»,-ասաց Մարի-Պիեր Պուարիեն` ընդգծելով հատկապես մանկական մահացության նվազեցման ցուցանիշը։
Հանդիպման ընթացքում անդրադարձան նաև հանրային առողջապահության ոլորտում իրականացված և նախանշվող ծրագրերին։
«Երեխաների համար կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար նրանց սնուցման հարցերն առաջնահերթություն են մեզ համար, և խնդիրը պետք է գտնվի բոլորիս ուշադրության կենտրոնում»,-ասաց նախարարը` առաջարկելով համագործակցել երեխաների սնուցման բարելավման միջսեկտորալ ռազմավարության ներդրման և համապատասխան մեխանիզմների մշակման, ինչպես նաև երկու կարևոր օրենքի՝ «Կրծքով սնուցման խրախուսման մասին» և «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքների ընդունման և կիրարկման ուղղությամբ։
Արմեն Մուրադյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ից մեթոդական աջակցություն ակնկալեց նաև ալյուրի ֆտորացման նպատակահարմարության ուսումնասիրության համար։
Այնուհետև նախարարը ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին ներկայացրեց առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումները։
«Այսօր մեր հիմնական ուղղվածությունը բնակչությանն առողջ պահելն է։ Այդ նպատակով ուժեղացնում ենք առողջության պահպանման առաջնային օղակը` իրականացնելով իրազեկման, վաղ հայտնաբերման, տեղեկատվական դաշտի մշակման աշխատանքներ։Միաժամանակ աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ»,-ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանը ներկայացված խնդիրների լուծման նպատակով կարևորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերը և հետագա համգործակցությունը։
Մարի-Պիեր Պուարիեն նշեց, որ տպավորված է մինչև այժմ համագործակցության արդյունքներով և, անդրադառնալով նախարարի կողմից բարցրացրած հարցերին, նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի դրանց լուծմանը։
Հանդիպման ավարտին Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2014թ. 9 ամսվա ընթացքում անցյալ տարվա համեմատությամբ ավելի է ծնվել շուրջ 1.200 երեխա։ Բարի լուրն ուրախություն պատճառեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենին։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Արման Բաբլոյանը, մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն